Արցախում պայթիւնից վիրաւորւել է շուրջ 290 մարդ, որոնցից 7-ը մահացել է, կայ 13 չճանաչւած մարմին
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթիւնի հետեւանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արեւիկ» ԲՄ, Իւանեանի բուժական կէտ եւ ռուս խաղաղապահների բուժկէտում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիւանդ` տարբեր աստիճանի այրւածքներով։
Նրանց հիմնական մասը տեղափոխւել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ցաւօք սրտի, 7 հիւանդի կեանք հնարաւոր չէր փրկել եւ նրանք մահացել են հիւանդանոցում։
Պայթիւնից տուժած տասնեակ հիւանդներ դեռեւս գտնւում են ծայրահեղ ծանր վիճակում։
13 չճանաչւած մարմին տեղափոխւել է «Դատաբժշկական փորձաքննութեան բիւրո»։
Բազմաթիւ անձինք անհետ կորած են համարւում, քանի որ պայթիւնի հետեւանքով այրւել են եւ նրանց վերաբերեալ լրացուցիչ տւեալներ պէտք է ճշտւեն։
Ստեփանակերտում գտնւող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր եւ սուղ պայմաններում կատարում են ամենահնարաւորը՝ վիրաւորների կեանքը փրկելու համար: