ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանը հերքել է Կանադայի քաղաքացու դէմ վնասակար գործողութիւններ ծրագրելու մէջ ներգրաււած լինելու մեղադրանքը

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան Ամերիկայի վարչութեան պետը հերքել է Կանադայի քաղաքացու սպանութեան դաւադրութեան մէջ Իրանի ներգրաււածութեան մասին կանադական The Globe and Mail պարբերականի հրապարակած տեղեկատւութիւնը:

Իսա Քամելին նման մեղադրանքը համարել է «ծիծաղելի պատմութիւն, եւ համահունչ Իրանի մասին կեղծ տեղեկութիւններ տարածելու արշաւին»:

Նա խստօրէն դատապարտել է փախստական ահաբեկիչների եւ հետախուզման մէջ գտնւող ֆինանսական խարդախների ապահով ապաստանի վերածւած երկրի կողմից իրականութեանը չհամապատասխանող նման մեղադրանքների առաջ քաշումը.

 «Իրանի Իսլամական Հանրապետութեան հասցէին նման անհիմն մեղադրանքները չեն կարող շեղել հասարակական կարծիքի ուշադրութիւնը Պաղեստինի ճնշւած ժողովրդի ցեղասպանութեան գործում Սիոնիստական ​​ռեժիմի յանցագործութիւններից եւ Կանադայի՝ որպէս բռնազաւթիչ ռեժիմի գլխաւոր աջակիցներից մէկի մեղսակցութինից»,- ասել է նա:

Նշենք, որ կանդական The Globe and Mail պարբերականը նոյեմբերի 18-ին, վկայակոչելով իր անանուն աղբիւրին տեղեկացրել էր, որ հոկտեմբերի վերջին կանադական անվտանգութեան ծառայութեան աշխատակիցներն այդ երկրի արդարադատութեան նախկին նախարար Իրւին Քոտլերին զգուշացրել էին, որ նա Իրանի գործակալների կողմից գտնւում է սպանութեան անմիջական վտանգի ներքոյ:

Related Articles

Back to top button