Հանրի եւ Շաքէ Յարութիւնեանների նախաձեռնութեամբ բարեսիրական երաժշտական երեկոյ՝ ի շահ «Ակունք» կենտրոնի
«ԱԼԻՔ» – Հայ երաժիշտ ամուսիններ՝ Հանրի եւ Շաքէ Յարութիւնեանները հերթական անգամ նախաձեռնել են բարեսիրական երաժշտական երեկոյ, որի հասոյթը ամբողջութեամբ նւիրելու է Մարմնա-մտային խանգարումներով հայ երերխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնին: Հինգշաբթի՝ նոյեմբերի 21-ին եւ ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին երաժշտական երեկոները կայանալու են՝ Հայ Համալսարանականների ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում եւ Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան կենտրոնատեղիիում՝ յիշեալ միութիւնների անվերապահ համագործակցութեամբ:
Երաժշտական երեկոյին դաշնամուրային կատարումներով ելոյթ են ունենալու Լուիզա Աւետիսեանը, Ռուբէն Արզումանեանը, Արին Աւանէսեանը, իսկ վիոլոնսելի կատարմամբ՝ Մելանի Աւանէսեանը:
Շաքէ եւ Հանրի Յարութիւնեանների հետ զրոյցում նրանք նշեցին որ երեկոյի նպատակն է ցոյց տալ, որ արւեստը անհրաժեշտ է ծառայեցնել յանուն ազգի, ժողովրդի եւ համայնքի բարօր ու բարւոք կեանքի:
Երեկոյին հնչելու են ազգային եւ դասական երաժշտական կտորներ: