Թրամփի հերթական գրառումը. ԱՄՆ նախագահը կատաղած է լրատւամիջոցների պատճառով

Ես մեծ յաղթանակի ճանապարհին եմ եւ պարտութեան մասին բառ անգամ չի կարող լինել: Ամէն ինչ շատ լաւ է ընթանում, եւ մեր բանակը արտակարգ է աշխատում։ Բայց եթէ կարդաք կեղծ լրատւամիջոցներն՝ ինչպէս անկում ապրող New York Times-ը, իրապէս սարսափելի եւ զզւելի Wall Street Journal-ը կամ գրեթէ շնչակտուր Washington Post-ը, կարող է թւալ, թէ մենք պատերազմում պարտւել ենք։
-Թշնամին շփոթւած է, որովհետեւ տեսնում է նոյն այդ «զեկոյցները», բայց միեւնոյն ժամանակ հասկանում է, որ իր ռազմածովային ուժերը լիովին ոչնչացւել են, օդուժը անցել է ստւերի տակ, հակահրթիռային կամ հակաօդային որեւէ համակարգ չունի, նախկին ղեկավարները հիմնականում վերացւած են … եւ գուցէ ամենակարեւորը՝ շրջափակումը, որը չենք վերացնելու, մինչեւ «համաձայնութիւն» չի եղել..
-… Կեղծ եւ հակաամերիկեան լրատւամիջոցներն ուզում են Իրանը յաղթի, բայց այդպէս չի լինելու, որովհետեւ ես եմ ղեկին։
Ինչպէս այս ոչ հայրենասէրներն իրենց սակաւաթիւ ուժերով փորձեցին ինձ դէմ գնալ ընտրութիւններում, նոյն ձեւով էլ հիմա Իրանի հարցով են շարունակում։ Արդիւնքը նոյնն է, իրականութիւնը նոյնպէս, այն արդէն իսկ տեղի է ունենում։



