
Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը յայտարարել է, որ Իրանը չի ընդունում բանակցութիւններ «սպառնալիքի պայմաններում» եւ մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բանակցութիւնները «յանձնւելու սեղանի» վերածելու փորձի մէջ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ղալիբաֆը երեքշաբթի վաղ առաւօտեան (բանակցութիւնների համար նախատեսւած թւականին) «X» սոցիալական ցանցում հրապարակած գրառման մէջ նշել է, որ Թրամփը շրջափակման կիրառմամբ եւ հրադադարի խախտմամբ փորձում է բանակցութիւնների սեղանը վերածել յանձնման սեղանի արդարացնելու համար նոր ռազմական գործողութիւնները։
Իրանի խորհրդարանի նախագահը ընդգծել է, որ Թեհրանը չի ընդունում սպառնալիքի պայմաններում անցկացւող բանակցութիւնները եւ վերջին երկու շաբաթւայ ընթացքում պատրաստւել է նոր քայլերի՝ մարտադաշտում։
Նշւում է, որ Իրանի, ԱՄՆ-ի եւ Իսրայէլի միջեւ ապրիլի 8-ին յայտարարւած հրադադարը սահմանւել էր երկու շաբաթով՝ նպատակ ունենալով հնարաւորութիւն տալ դիւանագիտական ճանապարհով հասնել պատերազմի վերջնական աւարտին։



