Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սուրէն Սարգսեան. «Հայ-ադրբեջանական բանակցութիւններում որոշակի սառեցում կայ»

«ԱԼԻՔ» – «Հայ-ադրբեջանական բանակցութիւններում որոշակի սառեցում կայ, քանի որ ԱՄՆ դէպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցութիւններում, հեռանում է, մի վարչակազմ, որը դեռ փորձ չունի այս բանակցութիւններում, գալիս է»: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ Երեւանում տեղի ունեցած «Գլոբալ անվտանգութիւն եւ աշխարհաքաղաքական մարտահրաւէրներ» թեմայով միջազգային համաժողովում լրագրողների հետ զրոյցում ասել է միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի դէպքում եղել են դէպքեր, որ վարչակազմերը փոխւել են, նախագահները փոխւել են, բայց արտաքին քաղաքականութիւնում մեծ փոփոխութիւններ չեն եղել, բայց Թրամփի պարագայում այդ անկանխատեսլիութեան սցենարը պէտք է հաշի առնել։

«Թրամփի առաջին նախագահութիւնը ցոյց տւեց, որ արտաքին քաղաքականութեան մէջ փոփոխութիւններ մտցրեց աւելի շատ, քան ակնկալում էին ԱՄՆ-ում շատ քաղաքական գործիչներ, քաղաքագէտներ։

Հայաստան-Ադրբեջան միջեւ ԱՄՆ միջնորդութեամբ բանակցւած համաձայնագրերը, իհարկէ, ուր կը գնան, դժւար է ասել։ Չեմ պատկերացնում, որ Թրամփը գայ,  համաձայնագրերը միանգամից ստորագրի։ Այդպէս չի լինում, ինչ-որ մի բան պէտք է ներդնի, որպէսզի կարողանայ օգուտ քաղել որպէս խնդիրը լուծող, կարգաւորող մարդ, արժանանայ նաեւ նոբելեան մրցանակի»,- ասել է Սուրէն Սարգսեանը։

Ըստ նրա՝ բարդ է ասել, թէ ինչպէս կը դիրքաւորւի Հայաստանն այս պարագայում. «Մի պետութիւն, որն ինքնուրոյն արտաքին քաղաքականութիւն չունի, իսկ մեր արտաքին քաղաքականութիւնը յարմարւողական է, հիմքում ընկած է վախը, զգուշավորութիւնը, որի վրա էլ կառուցում են մեր արտաքին քաղաքականութիւնը, այսինքն արտաքին քաղաքականությամ  բացակայութիւնը ոչ մի տեղ չի տանում։

Չափազանց կարեւոր է, որ քո գործընկերները, դաշնակիցները, հարեւանները, թշնամիները կարողանան հասկանալ՝ դու ինչ ես անում, լինել կանխատեսելի, ունենաս տրամաբանւած արտաքին քաղաքականութիւն, ճիշտ դասաւորես առաջնահերթութիւնները։ Քանի որ դա մեր պարագայում չկայ, իհրակէ, դժւար է ասել, թէ մենք դէպքի ուր ենք գնում»:

Related Articles

Back to top button