ԻրանՔաղաքական

Իրանը զգալի քանակութեամբ նոր ցենտրիֆուգներ կը գործարկի ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի հակաիրանական բանաձեւի

«ԱԼԻՔ» – Իրանը կը գործարկի նոր առաջադեմ ցենտրիֆուգների «զգալի քանակութիւն»՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունմանը: Այս մասին յայտնել է ԱԳ նախարարութիւնն իր թելգրամեան ալիքում:

«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավարը (Մոհամմադ Էսլամի-ԽՄԲ.) յանձնարարել է ձեռնարկել արդիւնաւէտ միջոցներ, այդ թւում՝ տարբեր տեսակի նոր առաջադէմ ցենտրիֆուգների գործարկում»,- ասւած է ԱԳՆ հրապարակած յայտարարութեան մէջ:

Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը յիշեցրել է, որ պաշտօնական Թեհրանը տարբեր մակարդակներով նախազգուշացրել է, որ հակաիրանական ցանկացած միջոց եւ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի օգտագործումը ոչ լեգիտիմ քաղաքական նպատակներն առաջ տանելու համար համարժէք եւ համազօր պատասխան կը ստանան:

Յիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը նոյեմբերի 21-ին ընդունել է բանաձեւ, որում Իրանին քննադատում է միջուկային խնդրի շուրջ համագործակցութեան բացակայութեան համար:

Բանաձեւը ներկայացւել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի կողմից:

Related Articles

Back to top button