ՄիջազգայինՔաղաքական

Ռուսաստանն արձագանգել է Մայիսի 9-ի զօրահանդէսի մասով Բրիւսէլի պահանջին

«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին յայտնել է, որ Կրեմլն ուշադրութիւն է դարձնում ԵՄ դիւանագիտական ծառայութեան ղեկավար Քայա Կալլասի կոշտ հռետորաբանութեանը։

«Մենք ուշադրութիւն ենք դարձնում նրա չափազանց կոշտ յայտարարութիւններին: Մենք դրանք ճիշտ չենք համարում»,- ասել է Կրեմլի խօսնակը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Աւելի վաղ Կալլասը ԵՄ անդամներից եւ թեկնածու երկրներից պահանջել էր չմասնակցել մայիսի 9-ին Մոսկւայում կայանալիք Յաղթանակի շքերթին՝ սպառնալով այդ պահանջը խախտելու «հետեւանքներով»։ Լուրը հաղորդել է yerevn.today-ը:

Related Articles

Back to top button