Թախթէ Ռաւանչիի այցը Երեւան՝ 2026 թ. երկկողմ կապերի ճանապարհային քարտէզի օրակարգով

«ԱԼԻՔ» – ԱԳՆ քաղաքական հարցերով փոխնախարար՝ Մաջիդ Թախթէ Ռաւանչին հինգշաբթի, յունւարի 8-ին, աշխատանքային այցով մեկնել էր Հայաստան:
Այցն ըստ ԱԳՆ մամլոյ ծառայութեան հրապարակմանը կատարւել է 2026 թւակաին՝ ԻԻՀ ԱԳՆ-ի հարեւանութեան եւ տարածաշրջանային գործընկերութեան զարգացման ճանապարհային քարտէզի ուրւագծման եւ երկու երկրների դիւանագիտական կապերի խորացման նպատակով:
Երեւանում Թախթէ Ռաւանչին հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի, Ազգային Անվտանգութեան քարտուղարի եւ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Վահագն Կոստանեանի հետ:
Վերջինիս հետ հանդիպմանը քննարկւել են երկկողմ յարաբերութիւնների վերջին ձեռքբերումների, յարաբերութիւնների խորացմանն ուղղւած երկու երկրների ղեկավարների ջանքերի, եւ քաղաքական ու տնտեսական զարգացման հեռանկարներին ուղղւած հնարաւորութիւններն ու խնդիրները:
Արարատ Միրզոյեանի եւ Արմէն Գրիգորեանի հետ նրա հանդիպմանը քննարկւել են երկկողմ կապերն ու յարաբերութիւնները խորացնելուն ուղղւած խնդիրները եւ ընդգծւել տարբեր ոլորտներում խորհրդակցութիւնների ու կապերի ամրապնդման կարեւորութիւնը:



