Յուլուսի Աքար. «Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է»

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է։ Ինչպէս հաղորդում է ադրբեջանական APA լրատւական գործակալութիւնը՝ այս մասին Թուրքիայի Միլի Մեջլիսում յայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանութեան յանձնաժողովի նախագահ, պաշտպանութեան նախկին նախարար Յուլուսի Աքարը։
Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աջակցում է Հիւսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետութեան անկախութեանը։
«Ինչպէս ասել է Ադրբեջանի նախագահը, մենք ոչ թէ մէկ ազգ եւ երկու պետութիւն ենք, այլ մէկ ազգ եւ երեք պետութիւն։ Մենք մէկ ազգ եւ մէկ բանակ ենք։ Միասնական բանակի ստեղծման գործընթացը ներկայումս շարունակւում է։ Ադրբեջանն ու Թուրքիան պէտք է միասին աշխատեն պաշտպանութեան ոլորտում։ Դրա պայմանը համատեղ զօրավարժութիւններն են»,- ասել է Աքարը։