ՄիջազգայինՔաղաքական

Դանիայի Վարչապետ. «Եթէ ԱՄՆ-ն ռազմակшն յարձակnւմ սկսի ՆԱՏՕ-ի մէկ այլ երկրի վրայ, ապա ամէն ինչ կաւարտւի, այդ թւում՝ ՆԱՏՕ-ն»

«ԱԼԻՔ» – «Եթէ Միացեալ Նահանգները որոշի ռազմական յարձակում սկսել ՆԱՏՕ-ի մէկ այլ երկրի վրայ, ապա ամէն ինչ կաւարտւի՝ ներառեալ ՆԱՏՕ-ն, եւ, հետեւաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ ստեղծւած անվտանգութիւնը»: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտարարել է Դանիայի վարչապետ Մետտէ Ֆրեդերիկսէնը։

«Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգութեան նկատառումներից ելնելով, իսկ Դանիան չի կարող դա անել»,-անցեալ կիրակի ասել էր Թրամփը։

Ի պատասխան՝ Գրենլանդիայի վարչապետ Յէնս-Ֆրեդերիկ Նիլսէնը խնդրել է Թրամփին նահանջել, մինչդեռ մի շարք եւրոպական երկրներ եւ Եւրամիութիւնը շտապել են աջակցել Դանիային, որը կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել ՆԱՏՕ-ի՝ իր դաշնակցին սպառնալը։

Related Articles

Back to top button