
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի պաշտօնական հանդիպում է ունեցել Կրթադաստիարակչութեան նախարար՝ դոկտ. Ալիռեզա Քազեմիի հետ:
Հանդիպման ընթացքում համապարփակ բացատրութիւն է ներկայացւել հայկական դպրոցների ընդհանուր դրւածքի մասին եւ անդրադարձ է կատարւել բիւջէտային դժւարութիւններին եւ հայոց դպրոցներին յուզող մի շարք հարցերին իսկ հիմնական օրակարգում աւելի կենտրոնացած համակարգ ունենալու նպատակով, մատնանշում է կատարւել հնարաւորութեան սահմաններում տարրական դպրոցները երկսեռ դարձնելու արտօնութիւնն ստանալու հիմնահարցին:
Պատգամաւորի գրասենեակ