ՄիջազգայինՔաղաքական

Ինչպէս են ԵՄ-ն եւ Կանադան արձագանքել Գրենլանդիայի վերաբերեալ ԱՄՆ յայտարարութիւններին

«ԱԼԻՔ» – «Միայն Դանիան եւ Գրենլանդիան կարող են որոշել Արկտիկական կղզու ապագան»,- երեքշաբթի յայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ պատասխանելով ԱՄՆ-ի՝ անեքսիայի սպառնալիքների մասին հարցին։ Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Reuters-ը։

«Գրենլանդիայի ապագան միայն Գրենլանդիայի եւ Դանիայի ժողովուրդների որոշումն է»,- Փարիզում լրագրողներին ասել է Քարնին։

Խոշոր եւրոպական տէրութիւնների առաջնորդները նոյնպէս աջակցութիւն են յայտնել Գրենլանդիային՝ յայտարարելով, որ կղզին պատկանում է իր ժողովրդին։

Առաջնորդները յայտարարել են, որ Արկտիկական անվտանգութիւնը պէտք է ապահովւի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, մասնաւորապէս՝ Միացեալ Նահանգների հետ համատեղ։

«ՆԱՏՕ-ն յստակեցրել է, որ Արկտիկական տարածաշրջանն առաջնահերթութիւն է, եւ եւրոպացի դաշնակիցներն ակտիւացնում են իրենց ջանքերը,- ասւում է յայտարարութեան մէջ։ Մենք եւ շատ այլ դաշնակիցներ մեծացրել ենք մեր ներկայութիւնը, գործունէութիւնը եւ ներդրումները՝ Արկտիկական անվտանգութիւնն ապահովելու եւ հակառակորդներին զսպելու համար»։

Related Articles

Back to top button