Արմէն Աշոտեան. «Գործող ռեժիմը տոքսիկոզի մէջ է ընկել Սերժ Սարգսեանի այսօրւայ գնահատականներից»

«ԱԼԻՔ» – ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը ֆէյսբուքի իր էջում գրում է.
«Գործող ռեժիմը տոքսիկոզի մէջ է ընկել Սերժ Սարգսեանի այսօրւայ գնահատականներից, որոնք մերկացնում են «խաղաղութեան» չուչելի ողջ թշւառութիւնը։
Ինչ խօսք, ինչպիսին է երկրի ղեկավարը, այնպիսին են նրա բերած «խաղաղութիւնը», «ժողովրդավարութիւնը», «ինքնիշխանութիւնը» եւ այլն։
Սերժ Սարգսեանին մէկ օրւայ ընթացքում երեք անգամ դատարան են հրաւիրել՝ նոյնիսկ դատաւորներից մէկին հարազատի մահը սգալու հնարաւորութիւնից զրկելով։ Ամէն գնով, անգամ Նիկոլի դէպքում՝ գալիւցինացիոն պատրւակներով:
Հելոունի թերմացքները լցւել էին ֆէյսբուք՝ պրիմիտիւ լեզւաշարժութեամբ երկրի մարդկային եւ տարածքային կորուստները, բանակի կազմաքանդումը, Ալիեւի պլեբէյ լինելու հանգամանքը քօղարկելու ողորմելի փորձերով։
Տղանե՛ր եւ աղջիկնե՛ր, ձեզանից եւ ձեր տեղեկատւական կծկումներից հոտ է գալիս՝ անլւայ մամելիւկների գարշահոտ»։



