ՄիջազգայինՔաղաքական
Ռուսաստանի պաշտպանութեան նախարարը նշել է ՆԱՏՕ-ին հակազդելու հիմնական գործօնը

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ պաշտպանական դաշինքը ՆԱՏՕ-ի թշնամական գործունէութեան պայմաններում կայունութեան պահպանման հիմնական գործօններից մէկն է, յայտարարել է Ռուսաստանի պաշտպանութեան նախարար Անդրէյ Բելոուսովը՝ երկու երկրների պաշտպանութեան նախարարութիւնների համատեղ կոլեգիայի նիստում, հաղորդում է News.am-ը:
«Ռուսաստանի եւ Բելառուսի համագործակցութիւնը պաշտպանութեան ոլորտում տարածաշրջանային կայունութեան պահպանման առանցքային գործօններից մէկն է՝ ՆԱՏՕ-ի բացայայտ թշնամական գործունէութեան ֆոնին», – ասել է Բելոուսովը։
Նա նաեւ նշել է, որ «յատուկ գործողութեան իրականացման պայմաններում առանձնայատուկ նշանակութիւն ունի Միութենական պետութեան ռազմական անվտանգութեան ապահովումը եւ դրա ռազմատեխնիկական ներուժի ամրապնդումը»։



