ՄիջազգայինՔաղաքական
Փիթ Հեգսեթը. «ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին, պէտք է դադարեցնել պատերազմը»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին, պէտք է դադարեցնել պատերազմը, այս մասին ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, հաղորդում է Tert.am-ը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր եւրոպական դաշնակիցները պէտք է միանան PURL նախաձեռնութեանը՝ ամերիկեան սպառազինութեան միջոցով Ուկրաինային աջակցելու համար։
Հեգսեթը ընդգծել է, որ եթէ պատերազմը չաւարտւի եւ կարճաժամկէտ հեռանկարում խաղաղութեան լուծում չյայտնւի, ապա ԱՄՆ-ն՝ դաշնակիցների հետ միասին, կիրականացնի անհրաժեշտ քայլերը, որպէսզի Ռուսաստանը ստիպւած լինի մեծ հաշւով պատասխան տալ Ուկրաինայի դէմ ագրեսիայի շարունակման համար։



