Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեան. «Անկիւնաքարային հարցերի վերաբերեալ առկայ է փոխըմբռնում»

«ԱԼԻՔ» – «Քաղաքական ուժերի հետ խորհրդակցութիւնների շրջանակներում նախորդ շաբաթ հանդիպումներ ենք ունեցել ՀՀԿ, «Ազատութիւն», «Հայրենիք» կուսակցութիւնների ղեկավարների, ինչպէս նաեւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների, իրաւապաշտպանների եւ փաստաբանների հետ»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը:

Նա նշել է, որ քննարկել են մի շարք օրակարգային խնդիրների շուրջ համագործակցութիւն ձեւաւորելու վերաբերեալ հարցեր։

«Ընդհանուր առմամբ, անկիւնաքարային հարցերի վերաբերեալ առկայ է փոխըմբռնում:

Առաջիկայում կը շարունակւեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ:

Յ. Գ. – Յիշեցնեմ, որ ԱԺ-ում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքական ուժերին առաջարկել էինք սկսել քննարկումներ հետեւեալ օրակարգային հարցերի շուրջ.

  1. Օրինական բոլոր միջոցներով հակազդեցութեան ձեւաւորում բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների եւ ազատութիւնների սահմանափակումների նկատմամբ,
  2. Հայ Առաքելական Եկեղեցու եւ ազգային արժէքների պաշտպանութիւն,
  3. քաղբանտարկեալների իրաւունքների պաշտպանութիւն՝ որեւէ քաղբանտարկեալ բոլորիս քաղբանտարկեալն է սկզբունքով,
  4. ընտրական գործընթացի օրինականութեան ապահովում եւ վերահսկողութեան իրականացում,
  5. միմեանց նկատմամբ հակաքարոզչութեան բացառում,
  6. վարչախմբի հետ ցանկացած (այդ թւում հետընտրական փուլում) համագործակցութեան բացառում»,- յաւելել է Իշխան Սաղաթէլեանը։

Related Articles

Back to top button