ՄիջազգայինՔաղաքական
Ռուսաստանը յայտարարել է, որ Ուկրաինան մէկ շաբաթւայ ընթացքում աւելի քան 12 հազ. մարտիկ է կորցրել

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի զինւած ուժերը յատուկ ռազմական գործողութեան գօտում մարտերի ընթացքում ուկրաինական բանակի աւելի քան 12 հազար զինւորական են կորցրել։ Այս մասին ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ յայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայութիւնը։
Նշւում է, որ յատուկ գործողութեան գօտում բոլոր ուղղութիւններով Ուկրաինայի զինւած ուժերի կորուստը կազմել է 12090 մարդ: Գերատեսչութիւնը յայտնել է նաեւ, որ մէկ շաբաթւայ ընթացքում 87 ուկրաինացի զինծառայող է յանձնւել Ռուսաստանի զինւած ուժերին։