ՄիջազգայինՔաղաքական

Մեդւեդեւ. «Ուկրաինան կա՛մ կը լինի Ռուսաստանի հետ, կա՛մ կը վերանայ աշխարհի քարտէզից»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի անվտանգութեան խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդւեդեւը ռուսական ծանրակշիռ «Միջազգային կեանք» ամսագրում յօդւած է հրապարակել, որում, Չինաստանի եւ Թայւանի օրինակով դատողութիւններ է արել «բաժանիր եւ տիրիր» քաղաքականութեան մասին, որը հաւաքական Արեւմուտքը, նրա գնահատմամբ, ներկայ պահին իրականացնում է Ուկրաինայի նկատմամբ։ Հաղորդում է News.am-ը:

Յօդւածի վերջում Մեդւեդեւը եզրակացնում է, որ «Ուկրաինան այսօր կանգնած է ընտրութեան առաջ՝ լինել Ռուսաստանի հե՞տ, թէ՞ ընդհանրապէս  անհետանալ աշխարհի քարտէզից»:

«Նրանք պէտք է հրաժարւեն համառուսաստանեան նախագծին հակադրւելուց եւ քշեն քաղաքական ուկրաինականութեան դեւերին։ Հասարակութեան գիտակցութեան մէջ ամրապնդեն, որ Ռուսաստանն անփոխարինելի է Ուկրաինայի համար թէ մշակութային, թէ լեզւական, թէ քաղաքական առումներով։ Եթէ, ​​այսպէս կոչւած, Ուկրաինան շարունակի ռուսատեացութեան ագրեսիւ կուրսը, ապա այն ընդմիշտ կը վերանայ աշխարհի քարտէզից»,- գրել է Մեդւեդեւը։

Related Articles

Back to top button