ՄիջազգայինՔաղաքական

Վրաստանի վարչապետ. «Ազդեցիկ ուժերը ցանկանում էին երկրորդ ճակատ բացել Վրաստանում»

«ԱԼԻՔ» – «Մեր երկրի դէմ գործում են ազդեցիկ ուժեր, որոնք ցանկանում էին երկրորդ ճակատ բացել Վրաստանում, սակայն դա նրանց չյաջողւեց, եւ դրա պատճառով հակադրւում են մեր երկրին ու կառավարութեանը»։ Այս մասին յայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձէն: Հաղորդում է News.am-ը՝ վրացական Առաջին ալիքին յղումով։

Ինչպէս նշել է Կոբախիձէն՝ կոնկրետ ուժերի անունից գործում են կոնկրետ եւրոպացի քաղաքական գործիչներ եւ բիւրոկրատներ։

«Մենք կունենանք նաեւ այն երկրների ցանկը, որոնք անարդար են վերաբերւում մեր երկրին, թէեւ այսօր չեմ ուզում կոնկրետացնել այդ երկրները, որպէսզի հնարաւորութիւն տամ նրանց փոխել իրենց վարքագիծը։ Ընդհանուր առմամբ, պարզ է, որ մեր երկրի դէմ գործում են ազդեցիկ ուժեր։ Դրանք այն ուժերն են, որոնք ցանկանում էին երկրորդ ճակատ բացել Վրաստանում, սակայն դա նրանց չյաջողւեց, եւ հէնց այդ պատճառով էլ հակադրւում են մեր երկրին եւ մեր կառավարութեանը»,- յայտարարել է Կոբախիձէն։

Related Articles

Back to top button