«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ օգոստոսի 11-ին, Իսլ. խորհրդարանին է ներկայացրել 14-րդ կառավարութեան նախարարների թեկնածուների ցուցակը:
Առաջարկւած նախարարների ցուցակը հետեւեալն է.
Կրթութեան նախարարի թեկնածու՝ Ալիռեզա Քազեմի,
Կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարի թեկնածու՝ Սաթար Հաշեմի,
Անվտանգութեան նախարարի թեկնածու՝ Սէյէդ Էսմայիլ Խաթիբ,
Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի թեկնածու՝ Աբդօլնասէր Հեմաթի,
Արտաքին գործերի նախարարի թեկնածու՝ Սէյէդ Աբբաս Արաղչի,
Առողջապահութեան նախարարի թեկնածու՝ Մոհհամադ Ռեզա Զաֆարղանդի,
Աշխատանքի եւ սոցիալական ապահովութեան նախարարի թեկնածու՝ Ահմադ Մէյդարի,
Գիւղատնտեսութեան նախարարի թեկնածու՝ Ղոլամռեզա Նուրի Ղեզելջէ,
Արդարադատութեան նախարարի թեկնածու՝ Ամին Հոսէյն Ռահիմի,
Պաշտպանութեան նախարարի թեկնածու՝ Ազիզ Նասիրզադէ,
Ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարի թեկնածու՝ Ֆարզանէ Սադեղ,
Արդիւնաբերութեան, հանքարդիւնահանման եւ առեւտրի նախարարի թեկնածու՝ Մոհհամադ Աթաբաք,
Գիտութեան, հետազոտութիւնների եւ տեխնոլոգիաների նախարարի թեկնածու՝ Հոսէյն Սիմայի Սաֆար,
Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան նախարարի թեկնածու՝ Սէյէդ Աբբաս Սալեհի,
Ներքին գործերի նախարարի թեկնածու՝ Էսքանդար Մոմենի,
Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ արհեստների նախարարի թեկնածու՝ Մոհհամադ Ռեզա Սալեհի Ամիրի,
Նաւթի նախարարի թեկնածու՝ Մոհսէն Փաքնեժադ,
Էներգետիկայի նախարարի թեկնածու՝ Աբբաս Ալիաբադի,
Սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարի թեկնածու՝ Ահմադի Դոնիամալի:
Յիշեցենք, որ խորհրդարանի ներքին կանոնակարգի համաձայն՝ պատգամաւորները մէկ շաբաթ ժամանակ ունեն մասնագիտական յանձնաժողովներում առաջարկւած նախարարների ծրագրերը քննարկելու համար, որից յետոյ խորհրդարանը պէտք է անցնի առաջարկւող նախարարների որակաւորումների քննութեանը յաջորդական բաց նիստերում։
Վիճակագրական տւեալներ՝ 14-րդ կառավարութեան մասին
Նախագահ Փեզեշքիանի ներկայացրած 14-րդ կառավարութեան միջին տարիքը 59.7 է: Ամենատարեց նախարարի թեկնածուն Աբդօլնասեր Հեմաթին է (66 տարեկան), իսկ ամենաերիտասարդները՝ Ֆարզանէ Սադեղն ու Սէյէդ Սաթար Հաշեմին (47 տարեկան):
Առաջարկւած նախարարների թեկնածուներից 5-ը՝ Սէյէդ Աբբաս Սալեհին, Հոսէյն Սիմային, Սէյէդ Աբբաս Արաղչին, Աբդօլնասէր Հեմաթին եւ Սէյէդ Ռեզա Սալեհի Ամիրին պատասխանատու հանգամանքներ են զբաղեցրել Հասան Ռոհանիի նախագահութեան օրօք, իսկ 3-ը՝ Սէյէդ Էսմայիլ Խաթիբը, Ամին Հոսէյն Ռահիմին եւ Աբբաս Ալի Աբադին աշխատել են նահատակ Ռայիսիի կառավարութեան կազմում:
Առաջարկւած նախարարների թեկնածուներից 2-ը՝ Ազիզ Նասիրզադէն եւ Էսքանդար Մոմէնին զինւորականներ են, եւ ունեն գեներալի կոչում, իսկ 2-ը՝ Ահմադի Դոնիամալին եւ Ղոլամռեզա Նուրին խորհրդարանի գործող պատգամաւորներ են: