Մշակութային

Աւարտւեցին 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը

«ԱԼԻՔ» – Փարիզում, երէկ՝ օգոստոսի 11-ին աւարտւեցին 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Մրցակցային վերջին օրը նոյպէս արգասաբեր էր Իրանի ազատոճային ըմբիշների համար, թէեւ վաստակաց երկու մեդալներից ոչ մէկը ոսկէ երանգ չունեցան: 65 կգ. քաշային կարգում Ռահամ Ամուզադը եզրափակիչ գօտեմարտում անակնկալ՝ 3:10 հաշւով պարտւեց ճապոնացի Կոտարօ Կիւկային, եւ բաւարաւեց արծաթէ մեդալով, իսկ 97 կգ. քաշային կարգում Ամիր Ալի Ազարփիրան 4:1 հաշւով առաւելութեան հասաւ ամերիկացի ըմբիշի նկատմամբ, եւ շահեց բրոնզէ մեդալ:

Այսպիսով, մեդալային հաշւարկում Իրանը վաստակելով 3 ոսկէ, 6 արծաթէ եւ 3 բրոնզէ մեդալներ հանգրւանեց 21-րդ հորիզոնականում:

Մեդալային հաշւարկում առաջատարն ԱՄՆ-ն է՝ 126 մեդալ (40 ոսկէ, 44 արծաթէ, 42 բրոնզէ): Երկրորդը Չինաստանն է՝ 91 մեդալ (40 ոսկէ, 27 արծաթէ, 24 բրոնզէ): Երրորդ տեղում Ճապոնիան է՝ 45 մեդալ (20 ոսկէ, 12 արծաթէ, 13 բրոնզէ)։

Հայաստանի ցուցանիշը խիստ համեստ է՝ 4 մեդալ (3 արծաթէ, 1 բրոնզէ), մեդալային հաշւարկի աղիւսակի 66-րդ հորիզոնական:

Նշենք, որ 33-րդ Օլիմպիական խաղերի փակման հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ Փարիզի Stade de France ստադիոնում:

Արարողութեան աւարտին, Միջազգային օլիմպիական կոմիտէի նախագահ Թոմաս Բախն օլիմպիական դրօշը Փարիզից փոխանցեց Լոս Անջելէսին, որը հիւրընկալելու է 2028 թւականի կայանալիք 34-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Նշենք, որ օլիմպիական դրօշը Stade de France ստադիոնից դուրս բերեց հոլիւուդեան յայտնի դերասան Թոմ Կրուզը:

Related Articles

Back to top button