ԹեհրանՀամայնքՄշակութային

Պրեմիերա․ Դուետ դաշնամուրի եւ ձայնի համար

Հեղինակ՝ Կոմպոզիտոր – Մաննէ

Սոպրանօ ՝ Լիլիա Յովհաննիսեան

Դաշնակահար՝ Դերեն Բրաթեան

Oրերս կայացաւ Ave Verum Corpus պրեմիերան «Արդեան» արւեստի կենտրոնում տեղի ունեցած «Արդի հայ կին կոմպոզիտորների համերգի» շրջանակում

Այս ստեղծագործութիւնը գրւել է լատիներէն աղօթքի հիման վրայ։

Հայ երիտասարդութեան երաժշտական անցուդարձում դասական երաժշտութիւնը պահելու, պահպանելու, Հայաստանի անունը միջազգային բեմերում հնչեցնելու եւ հաղթանակներ կրելու առիթները շատ են։ Օրերս, այդպիսի մի համագործակցութեան արդիւնքում, Իրանահայ եւ հայաստանաբնակ երաժիշտները միասին ներկայացրեցին նոր ստեղծագործութիւն, որը պիտի ուղղւի միջազգային հարթակներ։ Այս թիմի մասնակիցները, նախկինում արժանացել են բազմաթիւ մրցանակների եւ Հայաստանի անունը հնչեցրել յաղթանակներով։

Այս ստեղծագործութեան հեղինակը՝ Մաննէն, արժանացել է աւելի քան երեք տասնեակ միջազգային մրցանակների, ՀՀ նախագահի մրցանակի՝ ոսկէ մեդալ, Վիեննայում եւ Վարշաւայում արժանացել է երաժշտական դափնիների՝ իր թաւջութակի սիւիտի համար։ Նրա ստեղծագործութիւնները պարբերաբար հնչում են ԱՄՆ-ում՝ Քարնեգի հոլլի մենակատարի կողմից, որոնց անդրադարձել են համաշխարհային պարբերականներ՝ OperaWire-ը, BroadwayWorld-ը եւ այլն։

Մաննէն ուսումնառութեան ընթացքում նկարահանել է մի քանի ֆիլմեր, այդ թւում «Ադապտացիա»-ն:

«Ադապտացիա» ֆիլմը ցուցադրւել է աշխարհի 20 երկրներում՝ աւելի քան 50 քաղաքներում։ Ստացել է միջազգային եւ տեղական տասնեակ մրցանակներ։ Ցուցադրւել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսութեամբ։ 2018 թւականին «Ադապտացիա» ֆիլմի համար Հայաստանի Նախագահի կողմից պարգեւատրւել է ոսկէ շքանշանով՝ ստանալով Հայաստանի Նախագահի երիտասարդական մրցանակ:

«Ադապտացիա» ֆիլմին անդրադարձել են ֆրանսիական լեգենդար ամսագիր «Կայիէ Դիւ Սինեմա»-ն եւ ռուսական «Իսսկուստւօ Կինօ»-ն։

Ներկայացնելով դաշնակահար, մի շարք մշակումների եւ ստեղծագործութիւնների հեղինակ Դերեն Բրաթեանին, պէտք է նշենք, որ վերջինս ծնւել է Թեհրանում։

Այս պահին ուսանում է հայրենիքում՝ ԵՊԿ-ում։ Արժանացել է բազմաթիւ միջազգային եւ տեղական մրցանակների։ Ծնւելով Թեհրանում, նա հայրենիքում է որոշել շարունակել իր ակադեմիական կրթութիւնը լինելով չափազանց հայրենասէր եւ նաեւ կարեւորելով Հայաստանում իր գործունէութիւնը։

Թեհրանի արւեստի ակադեմիայի կողմից արժանացել է լաւագոյն մրցանակի, ՀՀ-ում Գերմանիայի եւ Իտալիայիայի հիւպատոսարաններում առիթ է ունեցել եկեղեցական ծրագրերում կատարել նաեւ երգեհոնի ստեղծագործութիւններ, թողարկել է մի շարք կոմպոզիտորական ստեղծագործութիւններ։ Թեհրանի «Առաջին շրջանի լաւագոյն կատարողներ» մրցոյթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը որպէս դաշնակահար։

Պարբերաբար հանդէս է գալիս նոր համերգներով, հարուստ եւ բազմազան ռեպերտուարով։

Սոպրան0 Լիլիա Յովհաննիսեանը ուսանում է ԵՊԿ-ի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողութիւն բաժնի երրորդ կուրսում։ 2011 թ.-ից մասնակցել է բազմաթիւ միջազգային եւ տեղական մրցոյթների՝ արժանանալով պատւաւոր հորիզոնականների։ 2022-ին, Ռիգայում կայացած Riga Symphony մրցոյթում Լիլիան արժանացել է առաջին հորիզոնականի, իսկ 2023-ին Վիլնիւսում կայացած Music Talent League, Կլայպեդայում Baltic Voice մրցոյթներում կրկին առաջին հորիզոնականներն է նւաճել։ Լիլիան ունի գունեղ եւ բազմազան երգացանկ, որի շնորհիւ էլ Գրան Պրիի, եւ առաջին մրցանակների է արժանացել «Վերածնունդ», «Ոսկէ ձայներ», «Հայաստանի ձայներ» միջազգային ու հանրապետական մրցոյթներում։

Related Articles

Back to top button