ԱտրպատականԻրանՀամայնք

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Այաթ. Խամենէի հանդիպմանը ներկայ գտնւեց, Թաւրիզի պետական ղեկավարութեան հետ միասին

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Երկուշաբթի՝ փետրւարի 17-ի առա­ւօտեան, Ատրպատականի հայոց թե­մի առաջնորդ՝  Տ. Գրիգոր արք. Չիֆ­թ­­ճեանը միանալով Թաւրիզի Ուրբաթօր­եայ աղօթապետ Մոթահարրի Ասլին, Արե­ւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ դոկտ. Բահրամ Սարմասդին, Թաւ­րիզի քաղաքապետ Հուշեա­րին, կուսա­կալ Գարշասբի եւ մուսուլման բազմաթիւ կրօ­­­նական­ների, նահատակ­նե­րի ընտա­նիք­ների եւ վերապրողների, պետութեան կող­մից տրամադրւած ինքնաթիռով մեկ­նեց մայրաքաղաք Թեհրան, մասնակցե­լու Իրանի Իսլա­մական յեղափո­խութեան կրօնական առաջնորդ՝ Այաթ. Ալի Խամե­նէի ելոյթին: Սրբազան Հօրը ընկերակցեց Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը: Սրահ մուտք գործելու պահին, Սրբազան Հայրը ողջունեց նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Փեզեշքիանին, շնորհաւորելով նրան, նախագահա­կան ընտրութեան առթիւ: Յայտնենք, որ հիւրընկալ յանձնախումբը Սրբազան Հօրը տեղ տրամադրեց երկրի նախագահի, Թաւրիզի կրօնապետի եւ Արեւմտեան Ատր­պա­տականի նահանգապետի շարքում:

Իսլամական յեղափոխութեան 46-ամ­եակի շրջագծում տեղի ունեցող սոյն հան­դիպումը յիշատակելու համար էր յատկապէս 29 Բահման 1356 թւականը (18 փետր­ւար 1977), երբ Յեղա­փո­խութեան նախ­ա­պատ­րաս­տա­կան խմորումներ էին տեղի ու­նեցել Թաւ­րիզում, որը հիմք էր ծառայել Իրանի Իսլամական յեղափոխութեան իրա­կանացմանը:

Կրօնական առաջնորդ Ալի Խամենէի նստավայ­րում առաւօտ շուտ սկսւեց ծրա­գիրը, որի ըն­թացքում ելոյթ ունեցաւ Թաւ­րիզի Ուրբաթօրեայ աղօթապետը, Թաւրիզի համայն բնակչութեան անունից հաւատար­մու­թիւն յայտնելով նրան:

Կրօնա­պետը այնուհետեւ շեշտը դրեց երիտասարդութեան առաջադիմութեան վրայ, յատկապէս արհեստագիտութեան շրջագծում, զարգացնելու համար երկիրը, եւ այն պաշտպանելու համար թշնամիների սադրանքներից:

Միակ քրիստոնեան լինելով ներկաների շարքում, սոյն հանդիպման աւար­տին Սրբազան Հայրը պատասխա­նեց թղթակիցների հարցերին:

Նոյն գիշեր առաջնորդ Սրբազանը եւ Գագիկ Ջորջեանը միեւնոյն ինքնա­թիռով վերադարձան Թաւրիզ, ջերմ ընդունելութեան արժանանալով:

Related Articles

Back to top button