ՀամայնքՆոր Ջուղա

Հոգեհանգստեան կարգ՝ ի յիշատակ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբան Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի

Կիրակի՝ փետրւարի 9-ի առաւօտեան, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի աւարտին, որը մատուցւեց նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի եւ ձեռամբ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբաններից հոգելոյս գերապատիւ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի հոգու խաղաղութեան համար:

Հայր Սուրբը տարիներ ծառայել էր Սպահանի հայոց թեմում, որպէս Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ:

Պաշտօնի աւարտին Սրբազան Հայրն իր եւ թեմի ազգային մարմինների ու ժողովրդի անունից որդիաբար ցաւակցութիւն յայտնեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին եւ միաբանութեան միւս անդամներին, ապա նոյնպէս վշտակցութեան խօսք ասաց Շահինշահրի հայ համայնքի հայորդիներին՝ յանուն թեմի ազգային մարմինների՝ ի մանսաւորի Կրօնական խորհրդի, եկեղեցական դասի եւ տեղի Հայ համայնքի վարչութեան անունից:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button