ՀամայնքՆոր Ջուղա

Այցելութիւն Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետարան

Երեքշաբթի՝ փետրւարի 4-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նորընտիր ատենապետ Վաչիկ Հայրապետեանը, ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ Տարօն Տէր-Մարտիրոսեանի, ազգային առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանի եւ Հանրային կապի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանի, ժամանելով Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետարան, հանդիպում ունեցաւ քաղաքապետ Հոսէյն Քարգարի, Ֆինանսական ու  տնտեսական, Քաղաքաշինութեան ու ճարտարապետութեան եւ քաղաքային ծառայութիւնների տեղակալների հետ։

Խորհրդիս նորընտիր ատենապետի եւ քաղաքապետարանի պատասխանատու այրերի ծանօթացման նպատակով կազմակերպւած այս հանդիպմանը քննարկւեցին Ազգային իշխանութեան միջոցով իրականացւող շինարարական աշխատանքները եւ այդ ուղղութեամբ ընդունւեցին համապատասխան որոշումներ։

Հանդիպման աւարտին Թեմական խորհրդի կողմից յուշանւէր յանձնւեց քաղաքապետին՝ Սպահանի 5-րդ շրջանի զարգացման ու բարեկարգման ուղղութեամբ նրա հետեւողական եւ ջանադիր աշխատանքի համար։

ՍՀԹ ազգային առաջնորդարանի

Հանրային կապ

Related Articles

Back to top button