ՄիջազգայինՔաղաքական
Le Point. «Թրամփը մայիսի 9-ին կը մեկնի Մոսկւա եւ կը հանդիպի Պուտինի հետ»

«ԱԼԻՔ» – Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին կը հանդիպեն Մոսկւայում՝ նւիրւած Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտի տօնակատարութիւններին: Դրա մասին գրում է ֆրանսիական Le Point պարբերականը։
Մայիսի 9-ին, ըստ պարբերականի աղբիւրների, սպասվում է, որ մոսկովեան տրիբունաներում կը լինի կարեւոր հիւրը՝ Դոնալդ Թրամփը։
Սա ԱՄՆ նախագահի առաջին այցը չէ Մոսկւա նման առիթով։
Սառը պատերազմից յետոյ լարւածութեան ժամանակաշրջանում Բիլ Քլինթոնը 1995 թւականի մայիսի 9-ին արձագանգեց Բորիս Ելցինի հրաւէրին։ Հաղորդում է News.am-ը:
Սակայն այժմ բոլորովին ուրիշ համատեքստ է։