«Օրեշնիկ»-ի բաւարար քանակութիւնը վերացնում է միջուկային զէնք օգտագործելու անհրաժեշտութիւնը
«ԱԼԻՔ» – «Օրեշնիկ»-ի բաւարար քանակութիւնը գործնականում վերացնում է միջուկային զէնք օգտագործելու անհրաժեշտութիւնը։ Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալութեան՝ դրա մասին յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա յաւելել է, որ ՌԴ-ն չի խստացնում իր միջուկային դոկտրինը։ ՌԴ-ն բարելաւում է այդ դոկտրինը։ Ըստ ՌԴ նախագահի՝ մեծ հաշւով, այժմ պէտք է կատարելագործել ոչ թէ միջուկային դոկտրինը, այլ «Օրեշնիկ»-ը»:
Ուստի, ըստ նախագահի, Ռուսաստանը բոլոր ոլորտներում իրեն բաւականին զգոյշ եւ նոյնիսկ զուսպ է պահում։ «Բայց այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, մենք պետական մակարդակով եւ Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացիների մակարդակով ցուցաբերում ենք անհրաժեշտ կամք, ովքեր ապրում են այստեղ եւ ցանկանում են, որ իրենց երեխաներն այստեղ ապրեն, Ռուսաստանը համարեն իրենց հայրենիքը եւ պատրաստ լինեն ամէն ինչ անել՝ այն ամրապնդելու համար»,-եզրափակել է Պուտինը: