ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը Կանադան անւանել է «նահանգ», վարչապետ Թրիւդոյին՝ «նահանգապետ»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրիւդոյին անւանել է «Կանադայի մեծ նահանգի նահանգապետ».  հանրապետականն այս գրառումն արել է երկու երկրների միջեւ մաքսատուրքերի հնարաւոր ներդրման շուրջ տարաձայնութիւնների ֆոնին։

«Հաճելի էր օրերս ընթրել Կանադայի մեծ նահանգի նահանգապետ Ջասթին Թրիւդոյի հետ: Ես անհամբեր սպասում եմ նահանգապետին շուտով կրկին տեսնելու, որպէսզի մենք շարունակենք մեր խորը բանակցութիւնները մաքսատուրքերի եւ առեւտրի վերաբերեալ, որոնց արդիւնքներն իսկապէս տպավորիչ կը լինեն բոլորի համար»,- գրել է նա:

Աւելի վաղ Թրամփը յայտարարել էր, որ Կանադան եւ Մեքսիկան պէտք է դառնան Միացեալ Նահանգների մաս, եթէ ցանկանում են շարունակել օգնութիւն ստանալ Վաշինգտոնից:

«Մենք սուբսիդաւորում ենք Կանադային տարեկան աւելի քան 100 միլիարդ դոլարով: Մենք սուբսիդաւորում ենք Մեքսիկային գրեթէ 300 մլրդ. դոլարով: Ինչո՞ւ մենք պէտք է դա անենք: Թող սուբսիդիաների փոխարէն նրանք դառնան նոր նահանգներ»,- ասել է Թրամփը։

Նա, ըստ երեւոյթին, նկատի է ունեցել այս երկրների հետ ԱՄՆ առեւտրային դեֆիցիտը, սակայն Թրամփը, ըստ աղբիւրի, ուռճացրել է թւերը: Ըստ ԱՄՆ պաշտօնական տւեալների՝ ապրանքների եւ ծառայութիւնների առեւտրային դեֆիցիտը Կանադայի հետ կազմել է մօտ 41 միլիարդ դոլար, իսկ Մեքսիկայի հետ՝ աւելի քան 162 միլիարդ դոլար:

Թրամփը սպառնացել է 25 տոկոս մաքսատուրք սահմանել Կանադայից եւ Մեքսիկայից ներկրւող ապրանքների վրայ, եթէ երկրները չնւազեցնեն միգրանտների եւ թմրանիւթերի հոսքը դէպի ԱՄՆ։

Related Articles

Back to top button