Դեր Զորը՝ թուրքամէտ խմբաւորումների վերահսկողութեան տակ
«ԱԼԻՔ» – Դեր Զոր քաղաքից քուրդ զինեալներին յետ մղելով՝ թուրքամէտ զինւած խմբաւորումները վերահսկողութեան տակ են վերցրել ամբողջ քաղաքը։
«Թասնիմ»-ի համաձայն՝ թուրքամէտ զինւած խմբաւորումները ռազմական գործողութիւնների վարչութիւնը յայտարարել է, որ ամբողջութեամբ վերահսկողութեան տակ է վերցրել Դեր Զոր քաղաքն ու քաղաքին կից օդանաւակայանը՝ Սիրիայի արեւելքում։
Աղբիւրը վկայակոչելով Sputnik լրատւական գործակալութեան հրապարակումները տեղեկացրել է, որ «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ի տարրերը, գործողութեան արդիւնքում վերահսկողութեան տակ են վերցրել նաեւ Դեր Զորի անապատներում գտնւող «Ալթիմ» եւ «Ալթանք» նաւաթային երկու հանքավայերը։
Զինեալները յայտարարել է նաեւ, որ առաջխաղացումը շարունակւելու է դէպի Դեր Զորի շրջաններ եւ գիւղեր:
Այս առնչութեամբ «Դիտորդական առաքելութիւն իրականացնող Syriahr կենտրոնը յայտնել է, որ Թուրքիայի հետ համախոհ զինեալների (Ջէյշ ալ Վաթանի) եւ քրդական տարրերի միջեւ վերջին երեք օրւայ բախումների ընթացքում երկու կողմից սպանւել է 218 մարդ։
Աղբիւրը յիշեցրել է նաեւ, որ Դեր Զորից սիրիական բանակի հեռանալուց յետոյ քուրդ զինեալները մտել էին քաղաք։ Սակայն կիրակի թուրքամէտ զինւած խմբաւորումները շարժւեցին դէպի այդ կողմ նաեւ: Միաժամանակ քաղաքի բնակիչները ցոյցեր են անցկացրել՝ պահանջելով քրդական ուժերի հեռանալը: