Հայաստան - ԱրցախՔաղաքական

Աւետիք Իշխանեան. «Վերից վար սուտ»

Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

ՎԵՐԻՑ ՎԱՐ ՍՈւՏ

Ինձ մի կերպ ստիպելով կարդացի գարշապետի հերթական փչոցը, իբր «2014 թւականից սկսած արցախեան բանակցութիւները ընթացել են Արցախն Ադրբեջանի կազմում մնալու շուրջ»։

ՎԵՐԻՑ ՎԱՐ ՍՈւՏ

1994 թւականն էր, Ստեփան Գրիգորեանը, որին,մեղքս ինչ թաքցնեմ,  լաւ չէի ճանաչում, ինձ հրաւիրել էր Թբիլիսի, հայ-ադրբեջանական հերթական հանդիպմանը մասնակցելու համար։ Հանդիպումը ֆինանսաւորել էր ինչ-որ շւէյցարական ֆոնդ։ 

Ի դէպ, ասեմ, որ տղաս նոր էր վերադարձել ծառայութիւնից որն անցկացրել էր Ջեբրաիլում։ Ես էլ նրան թարմացնելու համար հետս վերցրեցի Թբիլիսի։ Դէ քանի որ Ստեփանի կազմակերպութիւնը զուտ ընտանեկան է, նա եկել էր ընտանեօք հանդերձ, այդ թւում չծառայած տղան։

Հանդիպումը բացեց Ստեփան Գրիգորեանը․

-Գիտէք ինչն է զարմանալի, որ այսօր Հայաստանում  բոլորը, այդ թւում ժողովուրդ, ընդդիմութիւն, յատուկ հետաքրքրւել եմ՝ նաեւ իշխանութիւնները կողմ են ստատւս քւոյի  պահպանմանը։ Եւ ես բոլորովին չեմ զարմանում, լրիւ հասկանում եմ, որ սահմանամերձ գօտիներում յաճախ են լսւում կրակոցներ եւ հայ զինւորները զոհւում են։

Այստեղ չդիմացայ․

-Ստեփա՞ն, այդ քո «փաստերը» հաւաստի չեն։ Ես, օրինակ կողմ եմ ստատուս քւոյի փոփոխութեանը, մէկ պայմանով.  «Արցախը պէտք է լինի միայն Հայաստանի կազմում»։

Եւ վերջապէս, ձենդ տաք տեղից է գալիս, իհարկէ, տղայիդ ազատել ես բանակից եւ ահա  իմ տղան էր , մինչեւ զօրացրւելը թշնամու կրայի տակ։ Ամօթ է, լռիր։

Related Articles

Back to top button