ԻրանՔաղաքական

Սէյէդ Ալի Մադանի Զադէն` էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար

«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանն այսօր էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի պաշտօնում հաստատել է Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի ներկայացրած թեկնածու` Սէյէդ Ալի Մադանի Զադէին։

Քննարկումներից, թեր եւ դէմ արտայայտութիւններից յետոյ, Մադանի Զադէին կողմ են քւէարկել 171 պատգամաւոր, դէմ` 67-ը, ձեռնպահ` 8-ը։

Այսպիսով, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի պաշտօնում Սէյէդ Ալի Մադանի Զադէն կը փոխարինի Աբդօլբասեր Հեմաթիին, որին դեռեւս մարտ ամսին անվստահութիւն էր յայտնել խորհրդարանը։

Related Articles

Back to top button