Տիգրան Աբրահամեանն իր զօրակցութիւնն է յայտնել «Ալիք»-ին

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ»խմբակցութեան քսրտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքյան իր էջում անդրադարձել է երէկւայ միջադէպին` իր զօրակցութիւնը յայտնելով «Ալիք»-ի ընտանիքին։
«Իսրայէլական հարւածի հետեւանքով վնասւել է Իրանի հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրութիւնը:
Փաստինֆօ-ի հետ զրոյցում, օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարեանը նշել է, որ հարւածը եղել է խմբագրութեան շէնքից մի քանի շէնք այն կողմ, սակայն վնասներ է պատճառել այդ տարածքում գտնւող տարբեր շինութիւնների:
1.5 տարի առաջ եմ եղել Իրանում` այցելել նաեւ «Ալիք»-ի խմբագրութիւն, որտեղ բաւականին անկեղծ հանդիպումներ եմ ունեցել թերթի խմբագրակազմի հետ:
Պրոֆեսիոնալ եւ նւիրւած մարդիկ, որոնց հետ հանդիպումը մեծ սիրով եւ կարօտով եմ յիշում. նրանց ջերմ ընդունելութիւնը երբեք չեմ մոռանայ:
Առհասարակ անչափ ջերմ յիշողութիւններ ունեմ Իրան կատարածս այցի եւ այնտեղ ունեցածս հանդիպումների վերաբերեալ:
Հայկական համայնքի առանձնակի վերաբերմունքն ու մօտեցումները միշտ յիշում եւ անչափ գնահատում եմ:
Սատարումս բարեկամ Իրանին, նաեւ այնտեղ ապրող մեր հայրենակիցներին, ովքեր մշտապէս վայելել են իրանցիների ջերմութիւնն ու յարգանքը:
Յատուկ աջակցութիւնս «Ալիք» օրաթերթի խմբագրակազմին` խմբագիր Արամ Շահնազարեանի գլխաւորութեամբ»,- գրել է նա` կից հրապարակելով «Ալիք»-ի խմբագրակազմի հետ հանդիպման լուսանկարը։