Իրան

ՌԾՈՒ-ը ներկայացրել են հեռակառավարւող ստորջրեայ դրոն եւ ուղղահայեաց թռչող ԱԹՍ

«ԱԼԻՔ» – Իրանի ռազմածովային ուժերը ներկայացրել են հեռակառավարւող ստորջրեայ դրոն, որը կարող է յայտնաբերել եւ վնասազերծել ականներ:

Նորոյթը ներկայացւել է Բանդար Աբբասում կայացած Իրանի ռազմածովային ուժերի նւաճումների ցուցահանդէսի ժամանակ:

ROV հեռակառավարւող ստորջրեայ դրոնը կարող է աշխատել 24 ժամ շարունակ եւ սուզւել մինչեւ 200 մետր: Քանի որ Պարսից ծոցը համեմատաբար խորը չէ, ականներ կարող են տեղադրւել 10-50 մետր խորութեան վրայ, եւ դրանք կարող են լուրջ վնաս հասցնել նաւերին:

ROV դրոնից բացի, ցուցահանդէսում ներկայացւել է Chamrosh-4 ուղղահայեաց արձակման ԱԹՍ-ն, որը կարող է հեշտութեամբ թռչել ՌԾՈՒ-ի բոլոր նաւերից եւ կատարել յանձնարարւած առաքելութիւնը:

Related Articles

Back to top button