ԻրանՔաղաքական

ԻՅՊԿ-ի խօսնակ. «12-օրեայ պատերազմում թիրախաւորեցինք Իսրայէլի կենսական կենտրոնները»

Իսլ. Յեղափոխութեան պահապանների կորպուսի (ԻՅՊԿ) խօսնակ, սարդար Նայինին յայտարարել է, որ Իրանը 12-օրեայ պատերազմի ընթացքում ճշգրիտ կերպով թիրախաւորել է Իսրայէլի գիտահետազօտական ու հետախուզական կենտրոնները, ինչպէս նաեւ սիոնիստների գործող միակ նաւթավերամշակման գործարանը։

Նրա խօսքով՝ Իրանի ԶՈՒ-ն ցուցադրեց իր բարձր մարտունակութիւնը, ինչը հակառակորդի կենսական ենթակառուցւածքների վնասման ելքով աւարտւեց։ Նայինին ընդգծել է, որ Իսրայէլում նշւում է նաեւ այն մասին, որ նրանց 20 տարւայ առաջընթացը մոխիր է դարձել։

Նա ընդգծել է, որ պատերազմի 12 օրերի ընթացքում ոչ մի յաջողւած ահաբեկչական գործողութիւն տեղի չի ունեցել Իրանում, քանի որ անվտանգային կառոյցներին յաջողւել էր նախօրօք չէզոքացնել գործակալ բջիջներին։

Նայինին եզրափակելով խօսքը նշել է, որ Իրանի եւ տարածաշրջանային դաշնակից կառոյցների «Դիմադրութեան ճակատը» փլուզել է տարածաշրջանում Իսրայէլի անպարտելիութեան պատկերը, իսկ երկրի հրթիռային հզօրութիւնը այլեւս աշխարհագրական սահմաններ չի ճանաչում:

Related Articles

Back to top button