Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ԵՄ-ն կոչ է արել Բաքւին COP29-ից առաջ խաղաղութեան համաձայնագիր ստորագրել Երեւանի հետ

«ԱԼԻՔ» – Եւրամիութիւնը կոչ է արել Ադրբեջանի իշխանութիւններին խաղաղութեան պայմանագիր կնքել Հայաստանի հետ նոյեմբերին Բաքւում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան շրջանակային կոնւենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանից առաջ։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է բրիւսէլեան EUobserver պորտալը՝ Եւրոպական յանձնաժողովին (ԵՅ) յղումով։

«Եկել է ժամանակը վճռական քայլեր ձեռնարկելու դէպի կայուն եւ տեւական խաղաղութիւն: Ադրբեջանը պէտք է օգտւի COP29-ի ազդակից՝ Հայաստանի հետ խաղաղութիւն կնքելու համար»,- յայտարարել է ԵՅ ներկայացուցիչը։

Աղբիւրը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչին, գրելէ․ «Առաջւայ պէս լուրջ խոչընդոտներ կան մօտ ժամանակներս խաղաղութեան պայմանագրի ստորագրման համար, իսկ ԵՄ-ի՝ որպէս ազնիւ միջնորդի դիրքորոշումը խարխլւած է»։

Related Articles

Back to top button