Նասեր Քանանի. «ԱՄՆ-ի կանաչ լոյսով Գազայի վրայ Իսրայէլի վերսկսած յարձակումները, բարոյական մեծ խայտառակութիւն է ԱՄՆ-ի կառավարութեան համար»

«ԱԼԻՔ» – Իրանի Արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին անդրադառնալով Գազայի հատւածի վրայ սիոնիստական ռեժիմի կողմից վերսկսւած յարձակումներին, X վիրտուալ տարածքի իր անձնական էջում գրառում է կատարել:
ԻՌՆԱ-ի համաձայն՝ Նասեր Քանանին ընդգծել է. «ԱՄՆ-ի կանաչ լոյսով Գազայի վրայ Իսրայէլի վերսկսած յարձակումները, բարոյական մեծ խայտառակութիւն է ԱՄՆ-ի կառավարութեան համար եւ աշխարհի ժողովրդին ապացուցւել է ամերիկեան մարդու իրաւունքների իրական դէմքը»:
Նա նշել է. «Շուրջ 200 նահատակներ եւ 600 վիրաւորներ, հետեւանքն են Գազայի հատւածի վրայ սիոնիստական ռեժիմի 24 ժամեայ դաժան ռազմական յարձակումների, յետ այնու երբ այդ ռեժիմը դադարեցրեց 7-օրեայ հրադադարը։ Յարձակումներ, որոնք սկսւեցին ԱՄՆ-ի կանաչ լոյսով, որպէսզի 16 հազար պաղեստինցիների վայրագ սպանութեան ոճրագործութիւնների ցուցակին աւելանայ այլ պատերազմական ոճրագործութեան, մանկասպանութեան ու ցեղասպանութեան երկար մի ցուցակ»: