Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Դաւիթ Մնացականեան. «Հանրութիւնը պիտի իմանայ՝ ինչ են քննարկել Փաշինեանն ու ԱՄՆ փոխնախագահը»

«ԱԼԻՔ» – «Up For Armenia» հասարակական կազմակերպութեան հիմնադիր Դաւիթ Մնացականեանն Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինեանի այցն ԱՄՆ։

«Ասեկոսեներ կան, որ Նիկոլ Փաշինեանը ԱՄՆ պաշտօնատար անձանց հետ փորձել է հանդիպումներ ունենալ։ Դժւարութեամբ իրականացւել է մի քանի հանդիպում։ Կարեւոր է, որ հայ համայնքի հետ հանդիպումն աւելի լուրջ ու բաց լինէր հանրութեան համար, բայց գիտեմ, որ եղել է փակ, միայն հրաւէրով։

Իմ կապը կայ Վաշինգտոնի հետ, բայց հանդիպմանը ներկայ են եղել ինձ համար անծանօթ մարդիկ։ Երկար տարիներ Վաշինգտոնում եմ ապրել, բայց նրանցից ոչ մէկին չէի ճանաչում։ Գուցէ տարբեր համայնքներից բերւած մարդիկ էին»,- նկատել է Մնացականեանը։

Նրա խօսքով՝ եթէ պետբիւջէից գումար է ծախսւում պաշտօնական այցի համար, ապա պիտի դա որեւէ արդիւնք տայ այդ երկրին։

«Ինձ համար Նիկոլ Փաշինեանի ու ԱՄՆ փոխնախագահի լուսանկարն այդքան կարեւոր չէ, ինչքան այն, որ մենք իմանանք՝ ինչ քննարկումներ են տեղի ունեցել ու այդ ստացած գումարներն ինչ ազդեցութիւն ու արդիւնաւէտութիւն ունեն մեր երկրի վրայ։ Առաւել եւս, երբ մեր երկիրը շատ վտանգաւոր իրավիճակում է յայտնւել, երկրի սահմաններն այս պահի դրութեամբ կայուն չեն, վտանգն առկայ է եւ գալ, ուղղակի հանդիպել, ճիշտ չէ։ Հանրութիւնը պիտի իմանայ այդ հանդիպման բնոյթը ու այն, թէ ինչեր են քննարկել կողմերը»,- ընդգծել է Դաւիթ Մնացականեանը։

Related Articles

Back to top button