ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նաւթի արտահանման դէմ

«ԱԼԻՔ» – ԱՄՆ ֆինանսների նախարարութիւնը յայտարարել է, որ պատժամիջոցներ են սահմանւել իրանական Sepehr Energy ընկերութեան դէմ, որի միջոցով, ինչպէս պնդում են, Իրանի ԶՈՒ ԳՇ-ն նաւթ է մատակարարում: Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

Պատժամիջոցները կանդրադառնան Չինաստանի, Հնդկաստանի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների իրաւաբանական եւ ֆիզիկական անձանց, ինչպէս նաեւ մի քանի լցանաւերի գործունէութեան վրայ:

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարութեան՝ Sepehr Energy-ն եւ նրա մասնաճիւղերը, որոնք գործում են Իրանի Գլխաւոր շտաբի միջոցով, «պատժամիջոցներից խուսափելու խաբեբայական եղանակներ են օգտագործում», ներառեալ ծովային փաստաթղթերի կեղծումը, արտասահմանեան գնորդներին, դրանց թւում՝ Չինաստանին վաճառւող նաւթի իրանական ծագումը թաքցնելու համար:

Գերատեսչութիւնը նշում է, որ անօրինական վաճառքը տարեկան միլիարդաւոր դոլարներ է բերում Իրանին, որն օգտագործւում է ՀԱՄԱՍ-ի, հութիների եւ «Հեզբօլլահ»-ի ֆինանսաւորման համար:

Related Articles

Back to top button