
«ԱԼԻՔ» – Այսօր՝ ապրիլի 20-ին, Ազատ համալսարանի Մշակութային վարչութեան նախաձեռնութեամբ տեղի է ունեցել առցանց քննարկում՝ նւիրւած Երրորդ Պարտադրեալ պատերազմի (Ռամադան) ժամանակագրութեանը եւ մասնաւորապէս Մինաբ դպրոցի հրթիռակոծման եւ այլ դպրոցների թիրախաւորւած յարձակումների վերլուծութեանը։ Վեբինարը տեղի ունեցաւ դոկտ. Արտոյտ Զոհրաբեանի դասախօսութեամբ:
Քննարկման հիմնական թեմաները ներառում էին.
– «Մինաբ» եւ այլ դպրոցների դէմ իրականացւած յարձակումների փաստաթղթայնացումը.
– Հիւանդանոցների, կրօնական կենտրոնների եւ մշակութային ժառանգութեան կոթողների դէմ ուղղւած գիտակցւած յարձակումների հետեւանքները.
– Համայնքների կրթական եւ մշակութային կորստի գնահատում.
Վեբինարը նախատեսւած էր լայն հանրութեան, մասնագէտների եւ հետազօտողների համար:



