ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգային

Ռոբերտ Բեգլարեան. «Հարաւային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայութիւնը մարտահրաւէրներ է ստեղծում»

Տարածաշրջանի երկրներում արտատարածաշրջանային ուժերի ներկայութիւնը ստեղծում եւ ստեղծելու է մարտահրաւէրներ։ Այս մասին Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայում նոյեմբերի 28-ի գիտաժողովում ասել է Իրանի խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը։

Նրա խօսքով՝ Իրանում ուշադիր հետեւում են Հարաւային Կովկասի գործընթացներին եւ Հայաստանի հետ յարաբերութիւններին։

«Իրանի համար շատ կարեւոր է հասկանալ, թէ Հայաստանն ինչ հեռանկարներ է տեսնում երկկողմ յարաբերութիւնների զարգացման հարցում, ինչպէս է Հայաստանն ընկալում Իրանի դերը անվտանգութեան հարցում, ինչպէս է Հայաստանն արձագանգում Իրանի քաղաքականութեանն անվտանգութեան ոլորտում եւ Թեհրանի առաջնահերթութիւններին տարածաշրջանում խաղաղութեան պահպանման գործում»,- աւելացրել է նա։

Բեգլարեանը յիշեցրել է, որ ԽՍՀՄ փլուզումից յետոյ Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնները միշտ բարիդրացիական են եղել եւ ունեցել են եւ ունեն կայուն զարգացման միտում։

«Բայց այդ ճանապարհին տնտեսական յարաբերութիւնների մակարդակը միշտ զիջել է քաղաքական յարաբերութիւններին։ Այդ բացը յատկապէս նկատելի է դարձել ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ՝ ենթակառուցւածքների մասով։ Տագնապալի համաշխարհային գործընթացների ֆոնին ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ երկու երկրների յարաբերութիւնները անցել են զարգացման նոր փուլ, որոնք ունեն եւ ունենալու են բազմակողմանի բնոյթ»,- ընդգծել է պատգամաւորը։

News.am

Related Articles

Back to top button