ԹեհրանՀամայնք

«Յիշատակը վառ է, պահանջը յաւերժ» կարգախօսով Թ. Հ. Թ. Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի ոգեկոչման Կենտրոնական յանձնախմումբը շարունակում է աշխատանքը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի ոգեկոչման Կենտրոնական յանձնախումբը շարունակում է իր աշխատանքները:

Այդ առիթով երէկ՝ պարիլի 19-ի երեկոյեան ազգային առաջնորդարանի դահլիճում կայացաւ յանձնախմբի հերթական նիստը: Յստակեցւած որոշումների մասին իրազեկ դառնալու նպատակով կապ ենք հաստատել Կենտրոնական յանձնախմբի նախագահ Մհեր Անդրէասեանի հետ: Նա ընդգծեց, որ պատրաստ է Ս. Սարգիս եկեղեցու տարածքում գտնւող Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրի մօտ ամրացւող եւ 111-ը խորհրդանշող պաստառը, որը շուտով տեղադրւելու է:

Անդրադառնալով այս տարւայ կարգախօսին նա նշեց, որ յստակեցւել է հետեւեալ կարգախօսը «Յիշատակը վառ է, պահանջը յաւերժ», իսկ խօսելով Ապրիլի 23-ին եւ 24-ին եկեղեցու շրջափակում նախատեսւած ծրագրերի մասին նա նշեց, որ ըստ երկրի պայմանների հնարաւոր է փոփոխութեան ենթարկւեն նախատեսւած ծրագրերը:

Ապրիլի 23-ին երեկոյեան ժամը 17:00-ից 19:00-ին Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիների շրջափակերում տեղի է ունենալու խնկարկում, մոմավառութիւն եւ ծաղիկների խոնարհում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշակոթողների մօտ:

Հնարաւորութեան դէպքում Ապրիլի 24-ի առաւօտեան եկեղեցու տարածքում կազմակերպւող համահաւաքին տեղի է ունենալու ծաղիկների խոնարհման արարողութիւն, եւ նախատեսւել են ծրագրեր մեր սիրելի աշակերտութեան մասնակցութեամբ:

Նա աւելացրեց, որ թէ՛ Ապրիլի 24-ի առաւօտեան եկեղեցական արարողութեանը եւ ժողովրդական համահաւաքին, եւ թէ՛ երեկոյեան Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում ՀՈՒՍԿ հաստատութեան նախաձեռնութեամբ կազմակերպւող ծրագրին հայրենակիցների երթեւեկութիւնը ապահովելու համար հայահոծ Սասուն, Զէյթուն եւ Սարդարապատ քաղաքամասերից նկատի են առնւել հանրակառքեր: Հանրակառքերի ժամերի մասին հանրութեանը տեղեակ ենք պահելու առաջիկայ լրատւութեամբ:

Նա յոյս յայտնեց, որ նախատեսւած բոլոր ծրագրերը իրականացւեն, մեր սիրելի հայրենակիցների խիտ շարքերով մասնակցութեամբ:

Related Articles

Back to top button