
Կարիքաւորներին աջակցելու եւ նրանց առողջական կարիքներին հետամուտ լինելու ուղղութեամբ՝ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի միջոցով պարբերաբար կազմակերպւում են բժշկական այցելութիւններ «Սահակեան» բարեսիրական կենտրոնում։
Այս շրջանակում, նոյեմբերի 17-ին, բուժարանի կողմից կենտրոն է ուղարկւել բժիշկ՝ բուժքրոջ ուղեկցութեամբ, տեղում բժշկական զննում իրականացնելու եւ բնակիչներին անհրաժեշտ բուժօգնութիւն ցուցաբերելու նպատակով։ Բժիշկը տեղում բժշկական զննում է իրականացրել կենտրոնի բոլոր բնակիչների համար։
Կարիքաւոր ընտանիքներին եւ անհատներին ուղղւած իւրաքանչիւր ծառայութիւն ու աջակցութիւն, անկախ դրա բնոյթից ու ծաւալից, կարեւոր է եւ գնահատելի։ Առաւել եւս արժեւորելի են այն աշխատանքները, որոնք պարբերական բնոյթ են կրում եւ արտայայտում են մարդկանց նկատմամբ շարունակական հոգածութիւն ու պատասխանատւութիւն։ Այս առումով, գնահատելի է «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի եւ բժշկական անձնակազմի հետեւողական աշխատանքն ու պատրաստակամութիւնը՝ «Սահակեան» բարեսիրական կենտրոնի բնակիչներին անհրաժեշտ աջակցութիւն ցուցաբերելու գործում։
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ






