
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն առանձին հանդիպումներ է ունեցել Թեհրանի Քաղաքային խորհրդի ընտրութիւնների հայ թեկնածուների՝ Մելինա Փիրնազարիի եւ Քրիստ Աբնուսեանի հետ,- տեղեկացնում է պատգամաւորի գրասենեակը։
Աղբիւրի համաձայն՝ հանդիպումների ընթացքում նա իր աջակցութիւնն է յայտնել նշւած թեկնածուներին՝ ընդգծելով, որ յոյս ունի ընտրութիւններին ժողովրդի լայն մասնակցութիւն, ինչի արդիւնքում տարբեր ոլորտների մասնագէտների ներկայութիւնն է ապահովւելու երկրի գործադիր համակարգում: «Սա կը նպաստի մեր քաղաքի զարգացմանը, բարգաւաճմանը եւ, ի վերջոյ, երկրի ընդհանուր առաջընթացին»,-նշել է պատգամաւորը։



