ԻրանՔաղաքական

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ. «Եթէ պատերազմը նոյնիսկ 10 տարի տեւի, մենք ունենք պաշտպանւելու հնարաւորութիւնը»

«ԱԼԻՔ» – Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետի տեղակալը, 12-օրեայ պատերազմում Իրանի արսենալի կրած վնասի եւ դրա վերանորոգման հնարաւորութեան վերաբերեալ, նշել է. «Տեխնիկայի առումով վնասները շատ չեն, եւ մենք տեխնիկայով այնքան ենք ապահովւած, որ եթէ ստիպւած լինենք՝ կը կռւենք 10-ը տարի, եւ ունենք դրա հնարաւորութիւնը»։

ISNA-ն վկայակոչելով Sepah News-ի հրապարակումները յաւելել է, որ նախկին պաշտպանութեան նախարարը յիշեցրնելով Իրանի ժողովրդի մարտական ոգու մասին, յաւելել է. «Իրականում տեխնիկան ոչ այնքան կարեւոր է ինչքան՝ մարտական ոգին: Ասում են, որ մարտական ոգին ուժերի երեք քառորդն է։ Մեր զինւած ուժերը փորձառու են, մարտունակ, ունեն ժամանակակից տեխնիկայ եւ, որ կարեւորն է, բարձր մարտական ոգի»։

Բրիգադային գեներալ Մոհամմադռէզա Աշթիանին ընդգծել է. «Ի տարբերութիւն մեզ, նայէք թշնամուն. նա մեր ունեցածներից ոչ մէկը չունի։ Նա կարող է տեխնիկայ գնել, բայց մարտական ոգին՝ ո՛չ։ Ամէն բան իր տեղն ունի»:

Related Articles

Back to top button