ԻրանՔաղաքական

Արաղչին արձագանքել է Նեթանիահուի անհեթեթ յայտարարութեանը

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին արձագանքել է սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանիահուի անհեթեթ յայտարարութեանը:

«Նեթանիահուն գրեթէ երկու տարի առաջ խոստացել էր յաղթանակ Գազայում։ Բայց ի՞նչ արդիւնք տւեց դա։ Ռազմական ճահիճ, ռազմական յանցագործութիւնների համար ձերբակալման օրդեր եւ ՀԱՄԱՍ-ի շարքերը համլրած 200,000 նորակոչիկներ:

Իրանի դէպքում, նա միմատօրէն երեւակայում էր, որ կարող է ոչնչացնել 40 տարւայ խաղաղ միջուկային նւաճումները: Սակայն, ինչ ստացւեց. «Իր վարձկանների կողմից նահատակւած իրանցի գիտնականներից իւրաքանչիւրը պատրաստել էր հարիւրաւոր ընդունակ ուսանողների, եւ այս ուսանողները շուտով Նեթանիահուին ցոյց կը տան, թէ ինչի են ունակ»:

Բայց նրա ամբարտաւանութիւնը դրանով չի աւարտւում: Այն բանից յետոյ, երբ նրան չյաջողւեց հասնել պատերազմում իր սահմանած նպատակներից որեւէ մէկին, եւ երբ մեր հզօր հրթիռները հողին հաւասարեցրին սիոնիստական ռեժիմի գաղտնի կենտրոնները /կենտրոններ, որոնց մասին տեղեկատւութիւնը Նեթանիահուն դեռեւս գրաքննութեան է ենթարկում/, եւ նա ստիպւած եղաւ փախչել «հօր» մօտ (Դոնալդ Թրամփ-ԽՄԲ.), իսկ այժմ անամօթաբար թելադրում է Ամերիկային, թէ ինչ ասել կամ չասել, ինչ անել կամ չանել Իրանի հետ բանակցութիւններում։

Մի կողմ թողնելով այն անհեթեթութիւնը, թէ Իրանը կարող է ուշադրութիւն դարձնել հետախուզւող ռազմական յանցագործերի խօսքերին, անխուսափելիօրէն հարց է առաջանում. «Ի՞նչ է օգտագործում Նեթանիահուն (խօսքը թմրամիջոցների մասին է-ԽՄԲ.): Իսկ եթէ ոչինչ, ապա՝ «Մուսադ»-ը ի՞նչ փաստեր ունի հաւաքագրւած Սպիտակ տան ամենակենտրոնից»»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում:

Յիշեցնենք, որ նախաօրէին Նեթանիահուն պահանջել էր, որ Իրանը չպէտք է արտադրի 480 կմ-ից աւելի հեռահարութեան հրթիռներ:

Related Articles

Back to top button