ԻրանՔաղաքական

Փեզեշքիան. «Թոյլ չենք տայ, որ ժողովրդի ապրուստը տուժի»

«ԱԼԻՔ» – 14-րդ կառավարութեան գործունէութեան 100-օրեակի առիթով, Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռուսատեսութեանը տւած հարցազրոյցում անդրադարձել է մինչ օրս կատարաւած աշխտանքներին եւ երկրում առկայ քաղաքական, տնտեսական ու հասարակական կարդինալ խնդիրներին:

Նա յատուկ անդրադարձ է կատարել այս օրերին քննարկման թէժ թեմայի վերածւած էներգակիրների դիսբալանսի խնդրին՝ նշելով, որ բենզինի, գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտներում դիսբալանսը մտահոգիչ է, եւ կարող է ամէն վայրկեան երկրին լուրջ խնդիրների առջեւ կանգնեցնել. «Եթէ ֆինանսներ չտրամադրւեն, բենզինը կը թանգանայ, դրա համար ելք է անհրաժեշտ փնտրել: ՀԷԿ-երը չեն բաւարարում երկրի էլեկտրաէներգիայի պահանաջը: Ի դէպ, մենք յաճախ շատ աւելի մեծ քանակութեամբ էլեկտրաէներգիա ենք սպառում, քան այլ երկրները: Մեր էլեկտրաէներգիայի պահանջարկը եւ արտադրական հզօրութիւնները չեն համընկնում միմեանց»,- ասել է նախագահը՝ յաւելելով, որ էներգակիրների ոլորտում դիսբալանսի խնդիրը արմատական լուծում չի ունեցել եւ, կիրառւած քայլերն ընդամէնն այսպէս կոչւած ժամանակաւոր՝ «թմրացնող, ցաւազրկող» բնոյթի միջոցառումներ են եղել. «Դիսբալանսի այս ընթացքը սկսւել է ինչ-որ տեղից եւ, աստիճանաբար ճգնաժամի է վերածւել»:

«Երկրի տնտեսական տենդենցը փոխելու համար անհրաժեշտ է միաժամանակ չորս ուղղութեամբ աշխատել. առաջինը՝ տնտեսական աճի ապահովումն ու արտադրութեան զարգացումն է, երկրորդը՝ դիսբալանսի խնդրի վերջնական կարգաւորումն է, երրորդը՝ տնտեսական կայունութեան ապահովումն է, իսկ չորրորդը՝ մարդկանց կենսապահովման եւ պարենային ապահովման հարցն է»,- ասել է նաախագահը՝ շեշտելով, որ պէտք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկւեն որպէսզի ժողովրդի ապրուստը չտուժի:

Անդրադառնալով տարածաշրջանային իրադարձութիւններին եւ Սիրիայի զարգացումներին, Փեզեշքիանը նշել է. «Աստանայի ձեւաչափի առաջնոդներն ակտիւ են: Նախատեսւում են ակտիւ դիւանագիտական շփումներ եւ բանակցութիւններ: Այն ինչ, որ տեղի է ունեցել հակասում է Անվտանգութեան խորհրդի որոշումներին: Նրանք ճանաչւած ահաբեկիչներ են»:

Հանրապետութեան նախագահը խօսել է նաեւ արտաքին քաղաքականութեան ոլորտում Կառավարութեան ռազմավարութեան ու մարտավարութեան եւ աշխարհի հետ գործակցելու մասին. «Այս ընթացքում, մենք տարբեր երկրների բարձրաստիճան պաշտօնեաների հետ աւելի քան 100 հանդիպումներ ենք ունեցել: Մեքն պէտք է աւելի բաց տնտեսական քաղաքականութիւն վարենք: Այս ամսւայ վերջին միանալու ենք ԵԱՏՄ-ին, եւ հնարաւորութիւն ենք ունենալու այդ կառոյցի անդամ երկրների հետ աշխատել զրոյական մաքսատուրքով, սա լաւ հնարաւորութիւն է մեր գործարարների համար, որը լաւագոյնս պէտք է օգտագործենք: Յարաբերութիւնների ընդլայնման ուղղութեամբ բանակցում ենք Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Հարեւանների եւ աշխարհի այլ երկրների հետ մենք փորձելու ենք զարգացնել էներգետիկ, տարանցիկ եւ տեխնիկական ոլորտներում յարաբերութիւնները»,- ասել է նա:

Փեզեշքիանն անդրադարձել է նաեւ պատաժամիջոցների չեղարկմանն ուղղւած բանակցութիւնների եւ Արեւմուտքի հետ Իրանի յարաբերութիւնների թեմային.

«Նիւ Եօրքում բանակցութիւններ ունեցանք Եւրոպայի հետ, եւ պայմանաւորւեցինք, որ բանակցութիւնները շարունակենք մէկ շաբաթ անց, բայց պատերազմը սկսւեց տարածաշրջանում, ուստի մենք չկարողացանք շարունակել աշխատանքը։ ԱՄՆ կատարած իմ ուղեւորութեան ժամանակ, մենք զրուցեցինք Ֆրանսիայի նախագահի, Շւեդիայի եւ Շւէյցարիայի վարչապետների հետ, եւ որոշեցինք առաջ շարժւել, բայց Իսրայէլի գործողութիւնները տարածաշրջանում եւ տեղի ունեցած ահաբեկչութիւններն իրավիճակը քաոսային դարձրին, եւ մենք ստիպւած եղանք արձագանգել եւ, արդիւնքում իրավիճակն աւելի բարդացաւ: ԱԳՆ ներկայացուցիչները հանդիպել են եւրոպացիների հետ, իհարկէ նրանք ցոյց տւեցին իրենց միւս երեսը եւ պատժամիջոցներ սահմանեցին, բայց մենք փորձում ենք ակնյայտ ապացուցել, որ պատերազմ չենք ցանկանում եւ խաղաղութիւն ենք փնտրում»,- ասել է նա:

Related Articles

Back to top button