ՄիջազգայինՔաղաքական

Զախարովան՝ Եւրոպային. «Կիեւին ցուցաբերած խելայեղ աջակցութեան եւ ռուսական էներգակիրներից հրաժարւելու պատճառով կը զրկւէք նոյնիսկ ձեր տօներից»

«ԱԼԻՔ» – «Ուշքի եկէք եւ դադարեցրէք ինքնավնասումը, հակառակ դէպքում Կիեւին ցուցաբերած խելայեղ աջակցութեան եւ ռուսական էներգակիրներից հրաժարւելու պատճառով դուք նոյնիսկ կը զրկւէք ձեր տօներից»: այս մասին ըստ 168.am-ի՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է Եւրոպային:

Զախարովան մեկնաբանել է այն տեղեկութիւնները, որ Բրիւսէլի եւ մի շարք եւրոպական մայրաքաղաքների կողմից Ռուսաստանից էներգամատակարարումից հրաժարւելու եւ խնայողութեան միջոցառումներ ձեռնարկելու, ինչպէս նաեւ տօնական միջոցառումներն ու աւանդական լուսաւորութիւնը չեղարկելու քաղաքական որոշման հետեւանքով Բեռլինի Նոր տարւայ տօնակատարութիւնը Բրանդենբուրգեան դարպասների մօտ՝ բացօթեայ միջոցառում կենդանի երաժշտութեամբ եւ հրավառութեամբ, որը գրաւել էր մարդկանց ամբողջ Եւրոպայից, վտանգի տակ է։

«Նաեւ յայտնի է դարձել, որ վերջին տասնամեակների ընթացքում առաջին անգամ Բեռլինի օրէնսդիրներն ամբողջութեամբ չեղարկել են Բեռլինի ամենամեծ փողոցներից մէկի՝ Կուրֆիւրշտենդամի Սուրբ Ծննդեան լուսաւորութիւնը՝ ծախսերի հետ կապւած մտահոգութիւնների պատճառով»,- յաւելել է Զախարովան։

Related Articles

Back to top button