![](/wp-content/uploads/2025/02/655-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – 2024 թւականի դեկտեմբերին մեկնարկած «Հայոց դպրոցների աշակերտութեան ծնողների ֆուտբոլի 7-րդ մրցաշարը» վերջապէս ճանաչեց իր յաղթող դպրոցին:
Երէկ՝ փետրւարի 10-ի երեկոյեան, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում հաւաքւած մեծ թւով հանդիսատեսի ներկայութեամբ, նոյն միութեան մարզական բաժանմունքի նախաձեռնութեամբ կազմակերպւած մրցաշարի եզրափակիչ հանդիպման համար մրացադաշտ դուրս եկան «Ահարոնեան» եւ «Ն. Գիւլբենգեան» թիմերը:
Կողմերը խաղի հիմնական ժամանակում գրանցեցին 5:5՝ հաւասար ոչ-ոքի հաշիւը: Խաղի ելքը որոշելու համար Թիմերն անցան տուգանային հարւածների իրականացմանը: Առաջին հինգ գնդակներից յետոյ գրանցւեց նոյն՝ հաւասար հաշիւը, որից յետոյ թիմերն անցան մէկական գնդակի իրացման վճռին: Արդիւնքում «Ահարոնեան»-ի դարպասապահին յաջողւեց շեղել մրցակցի գնդակը, դառնալով խաղերի 7-րդ գաւաթը տուն տանող թիմի կարեւոր դէմքերից մէկը:
Երրորդ տեղի արժանացաւ «Թունեան» դպրոցը՝ «Շանթ»-ի դիմաց գրանցած առաւելութեան շնորհիւ:
Խաղերի ընթացքում «Նայիրի» տարրական, «Թունեան» տարրական, Թեհրանի «Մարիամ» կրթական համալիրի, «Մարիամ» կրթական հաստատութեան աղջկանց, «Նւարդ Գիւլբենգեան», «Արաքս», «Շանթ», «Մարիամեան» միջնակարգ դպրոցների եւ «Ահարոնեան» մանկապարտէզի հայրիկները մրցել են 7-րդ մրցաշարի առաջատարի մեդալի համար:
Եզրափակիչ խաղը տեղի ունեցաւ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահյութեան պատգամաւորի, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչների, իրանահայ անւանի ֆուտբոլիստների եւ «Արարատ»-ի ու ֆուտբոլի Ազգային հաւաքականի նախկին լեգենդների ներկայութեամբ: