
Խորհրդարանում Միջազգային հարցերով յանձնաժողովի նախագահ.
1. Ամբողջութեամբ արգելւում է ցանկացած նաւի կամ բեռի անցումը, որը պատկանում է կամ կապ ունի սիոնիստական ռեժիմի հետ, Հորմոզի նեղուցով։
2. Թշնամական երկրների նաւերի ընթացքը արգելւում է ՇԱԱՄ-ի որոշմամբ։ (Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի)։
3. Այն երկրների նաւերն ու բեռները, որոնք թշնամական գործողութիւններ են իրականացնում «դիմադրութեան ճակատի» դէմ, նոյնպէս արգելւում են։
4. Այլ նաւերը կարող են անցնել միայն թոյլտւութիւն ստանալուց եւ «ուղղորդման, վերահսկման ու անվտանգութեան ապահովման» վճարումները կատարելուց յետոյ։
5. Վճարումները իրականացւելու են Իրանի ազգային արժոյթով՝ ռիալով։
6. Ամէն երկիր, որը որեւէ չափով մասնակցել է պարտադրւած պատերազմին, միայն պատերազմական վնասների փոխհատուցում կատարելուց յետոյ կարող է անցնել։
7. Ամէն երկիր կամ ֆիզիկական/իրաւաբանական անձ, որը միակողմանի պատժամիջոցներ է սահմանում Իրանի դէմ կամ իրականացնում է ցանկացած թշնամական գործողութիւն, համարւում է ընթացքի արգելք ունեցող։
8. Այն երկրների նաւերի ընթացքը, որոնք իրենց փաստաթղթերում կամ յայտարարութիւններում օգտագործում են «Պարսից ծոցի» փոխարէն կեղծ անուններ, արգելւում է։
9. Ստացւած ֆինանսական աղբիւրները ծախսւելու են երեք ուղղութեամբ. երկրի պաշտպանական կարողութիւնների ուժեղացում եւ զինւած ուժերի ապահովում, ներքին ենթակառուցւածքների վերականգնում եւ զարգացում, ժողովուրդի կեանքի պայմանների բարելաւում։
10. Այս կանոնների խախտումը կը յանգեցնի խախտող նաւի կալանքին, տուգանքին եւ նրա բեռների արժէքի 20 տոկոսի առգրաւմանը։



